Ավելի քան երկու անգամ իջեցվել է Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը, նախկինում այն 2500 դրամ էր, հիմա՝ 1200 դրամ. այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հաղորդել է «Հարավկովկասյան» երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը՝ ի պատասխան գնային քաղաքականության վերանայման մասին հարցին:
Փոփոխություն կա նաեւ չվացուցակում, խոսնակի փոխանցմամբ՝ նախկինում գնացքներն ուրբաթ, շաբաթ, կիրակի էին գնում ճեպընթացի ռեժիմով Երեւան-Գյումրի առանց կանգառների, հիմա «Հարավկովկասյան» երկաթուղիների մեկ նոր գնացք ամեն օր ուղեւորներ է փոխադրում Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ: «Որոշեցինք, որ պիտի կանգառներով գնա, քանի որ մեր հարցումների համաձայն՝ դրա պահանջարկը կար: Ուղեւորներ ունեինք Արմավիրից, Դալարիկից, մյուս կանգառների կարիքն էլ կար: Այսպես որոշվեց, որ այս կողմերի ժողովուրդն էլ օգտվեր, ոչ թե միայն Երեւանից Գյումրի մեկնողները կամ վերադարձողները»:
Գրձելյանի խոսքով՝ այս մոտեցմամբ ՀԿԵ-ն աշխատում է դեռ ընդամենը երկու օր, եւ դժվար է ընդհանուր առմամբ գնահատել, թե փոփոխություններն ինչպես են ընդունվել, սակայն այս պահին ուղեւորահոսքը բավարար է. «Նախնական տվյալներով զգուշավոր լավատեսությամբ կարող ենք ասել, որ ժողովուրդն օգտվում է եւ կարծես թե ողջունում է այս մոտեցումը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…