Հայաստան

Փաստաբան. Գագիկ Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված Վազգեն Պողոսյանի հետ | Ազատություն

Գագիկ Ծառուկյանը վերջերս առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության նախագահ Վազգեն Պողոսյանի հետ, «Ազատությանն» այսօր հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ըստ քրեական գործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։

«Դրանց մանրամասները ես այս պահին չեմ ցանկանում ներկայացնել, ուղղակի ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ տարակարծություններ առաջացնող ցուցմունքը, վերջիվերջո արդեն փարատվել են այդ ցուցմունքի արդյունքում բոլոր կասկածները կոնկրետ մեզ մոտ առաջացած, և հույս ունեմ, որ դրանք ուսումնասիրելուց հետո նաև վարույթ իրականացնող մարմնի և դատարանի մոտ կփարատվեն այդ կասկածները: Այդ առերես հարցաքննության արդյունքում վերջնականապես պաշտպանական կողմը ևս ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, և ավելի քան համոզված ենք և վերահաստատում ենք մեր պնդումն այն մասին, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է», – նշեց Էմին Խաչատրյանը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին վերաբերող դիմումների քննությունը, որը, սակայն, հետաձգվեց։ Պատճառը տեխնիկական էր, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ շեշտելով՝ գործընկերների դիմումները փոստով են ուղարկվել և դեռևս դատախազներին չեն ներկայացվել։

63-ամյա Գագիկ Ծառուկյանը ներկա չէր, քանի որ վարակված է կորոնավիրուսով։ Փաստաբանի խոսքով՝ տանն է մեկուսացած, թոքաբորբի նշաններ ունի. – «Բավականին լավ է պարոն Ծառուկյանի վիճակը, ուղղակի ժամանակ առ ժամանակ, ըստ բժիշկների ցուցումների, կաթիլային է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բայց ինքնամեկուսացված է տանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

6 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

7 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

7 hours ago