Հայաստան

Գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատմությունն ու պայմանագրից հրաժարվելու հետևանքները | fip.am

Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։

Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում է սպառողների համար սահմանել նոր սակագներ։

«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողները խնդրել էին ներկայացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող գազային պայմանագրի մանրամասները, ինչպես նաև պարզել պայմանագրի խզման դեպքում առաջացող հետևանքները։

Պայմանավորվածությունների պատմությունը

2013 թ․ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց 2 փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։

Եվ եթե առաջին համաձայնագրի ժամկետը 5 տարի էր (և արդեն ավարտվել է), ապա երկրորդի գործողության ժամկետը սահմանվեց 30 տարի՝ միջև 2043 թվականը։

Հայկական կողմը պարտավորվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ իրեն պատկանող 20 տոկոս մասնաբաժինը՝ 12,600,000 բաժնետոմսերի փաթեթը հանձնել ռուսական կողմին՝ 63․3 մլրդ դրամ գումարի դիմաց (մոտ 155 մլն դոլար), ինչի հետևանքով «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կազմեցին ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը։

Առանձնացնենք այդ համաձայնագրի մի քանի ուշագրավ կետեր։

Հայկական կողմը համաձայնագրով երաշխավորել է, որ մինչև 2043 թ․ դեկտեմբերի 31-ը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների, ինչպես նաև ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ չի փոփոխի, չեղյալ համարի կամ այլ կերպ ոտնահարի «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքներն ու շահերը։

2013 թ․ հունվարի 1-ից «Հայռուսգազարդի» շահութահարկը սահմանվեց 20 տոկոս։

Հայկական կողմը «Հայռուսգազարդին» է տվել նաև ապագայում կառուցվելիք «Իրան-Հայաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա արտահանելու առավելությունը։

Փոխարենը, մյուս համաձայնագրով, Հայաստանը ստացավ 5 տարով գազի գնի ստաբիլություն: Այդ ընթացքում այն կարող էր փոփոխվել միայն այն դեպքում, երբ նախորդ կարգավորման ժամանակաշրջանում գազի գնի ինդեքսավորումը փոխվեր 

Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը չէր կարող կամայական կերպով որոշել գազի գինը, քանի որ այն հաշվարկվելու էր նախորդ ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ֆիքսված գազի գնի հիման վրա։ 

Սակայն, ինչպես նշեցինք, այս կարգավորումը գործում էր մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը, և հենց այդ պատճառով է, որ 2018 թվականից սկսած՝ կողմերի միջև սկսվել են գազի գնի վերանայման բանակցություններ, որոնք տևում են առ այսօր։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

5 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

5 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

5 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

5 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

6 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

6 hours ago