Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար:
Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար: