Գրականություն

Դիմակը սարսափելի չէ, քանի դեռ նրա հետևում դեմք չկա… Մհեր Արշակյան

Թիվ 1-ը ներկայացնում է հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Առաջարկում ենք կարդալ հրապարակախոս, արձակագիր Մհեր Արշակյանի որոշ գործեր ու մտքեր։

Հավատն էլ է ծերանում: Սկզբից հավատում ենք հրաշքներին, հետո պարզապես հավատում ենք…

Միշտ ինչ-որ բան պիտի տեղի ունենա, այլապես դու երբեք ուրիշ չես լինի:

Աշխարհն ավելի է ընդարձակվում,երբ քո կյանքից վերանում են ավելորդ մարդիկ…

Դիմակը սարսափելի չէ, քանի դեռ նրա հետևում դեմք չկա…

Կարծիքն անելիք չունի այնտեղ, որտեղ ճշմարտությունն է… 

Մարդիկ երբեմն ուրիշի սիրտ են մտնում զուտ աղբը թափելու համար։

Ձեզ դրեք ձեզնից հեռացողի տեղը` արդյո՞ք ինքներդ ձեզ հետ կմնայիք:

Նույնիսկ հավերժ սերը պիտանելիության ժամկետ ունի…

Մենակությունը

Գրողի տարած
մենակությունը
երբեք մենակ չի գալիս…

Հիմա նրա հետ են բոլոր նրանք,
որոնք այլևս ինձ հետ չեն…

Ու բոլորի դեմքին` ժպիտ,
ու բոլորը` աշխարհից հարուստ:

Ու բոլորն` ինձնից ծանոթ:

Խցկվում են որտեղ ասես, խցկվում են փողոցները,
որտեղ իրենց հետ չեմ եղել, խցկվում են,
ինչպես զենքը նրանց ձեռքին,
որոնց գործը սպանելը չէ,
այլ` գնդակահարելը`
խնամքով,
պարտքի զգացումով,
խցկվում են երազներիս մեջ`
առանց նրանց տեղն
իմանալու…

Բոլորը,
որոնք բառերից անդին են հագնում
իրենց լավագույն ծիծաղը,
բոլորը,
որոնք բերանները բաց
մի կողմ էին քաշվել,
երբ ինչ-որ մեկը
ինչ-որ մի տեղ
ամբողջ աշխարհն էր,
որի գոյությունը չէի էլ
ենթադրել:

Բոլորը,
որոնք իմ նախորդ բոլոր ստիխներում արդեն
տարել էին ինձ
ու ինձնից ամեն ինչ:

Գրողի տարած մենակությունը,
որ լրիվ ուրիշ աշխարհ է բերում իր հետ,
որի ամեն դրվագում եղել եմ
ու չկամ:

Լրիվ ու իսկականից գրողի տարած,
որն իր դեմքն անգամ չունի, որին տեսնում եմ առաջին անգամ
և որն իր հերթին է լացում
ինձ վրա,
և որն ասում է`
այդպես, հենց այդպես դու, ախր, մենակությունն ես
ուրիշի…

Ահա թե որտեղից գիտենք իրար:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

9 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

9 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

9 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

9 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

10 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

10 hours ago