Հայաստան

Հիմա կիմանաս՝ ինչ է նշանակում գլխից թռնել. Ինչպես են Քոչարյանն ու Հայկ Հարությունյանը պատժել ոստիկանին Հ. Աբրահամյանի անօրինական բիզնեսը բացահայտելու համար | 1in.am

Դեռևս 90-ականներից ոստիկանության համակարգում աշխատած, ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության Տավուշի բաժնի պետ Արայիկ Միրզախանյանը, ով 2001 թվականին դարձել է նախկին քրեաօլիգարխիկ իշխանության զոհը, խոշտանգվել ու հալածվել է նրանց կողմից, հեղափոխությունից հետո երկու տարի է՝ պայքարում է արդարությունը վերականգնելու համար, սակայն դեռևս ապարդյուն։

Միրզախանյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ 2001 թվականին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել է, որ Բերդ քաղաքում կա առանց ակցիզային կտրոնների օղիների մեծ խմբաքանակ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի խանութներում իսկապես հայտնաբերվում են «Գուբերնատոր» անվանումով առանց ակցիզների օղիներ, բավական մեծ խմբաքանակով (3-4 տոննա), որոնք տեղափոխվել են ոստիկանության բաժին, փաստաթղթավորվել, և գործին ընթացք է տրվել։ Ծառայողական պարտականություններից ելնելով այս գործի քննության փուլում Միրզախանյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստան վերադառնալուց հետո պարզել է, որ օղիների գործը ներքին գործերի Տավուշի մարզային վարչությունից ուղարկվել է 6-րդ վարչություն։ Բայց, մեր զրուցակցի խոսքով, հետագայում այդպես էլ պարզ չի դարձել ո՛չ այն, թե գործն ինչ ընթացք է ստանում, ո՛չ առգրավված օղիների ճակատագիրը։ Սակայն Միրզախանյանին հաջողվել է պարզել, որ օղիները պատկանել են այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, իսկ օղիները Տավուշի մարզում իրացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանին աջակցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Այս հանգամանքը, սակայն, օղիների գործի քննության ընթացքում այդպես էլ իրավապահները վեր չեն հանել։ Փոխարենը, կարճ ժամանակ անց, Միրզախանյանը, որին հաջողվել էր բացահայտել, թե ում է իրականում պատկանում առանց ակցիզների օղիների վաճառքի բիզնեսը, կանգնել է փաստի առաջ։ Ներքին գործերի նախարարության երկու սպա այցելել են Տավուշի մարզային բաժին ու սկսել Միրզախանյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել աշխատակիցներից:

«Իրենք իմ վերաբերյալ տեղեկություններ էին հավաքում, ուզում էին պարզել՝ արդյոք ես ինչ-որ հանցագործություն չե՞մ արել, որը կարող էին բացահայտել ու ինձ պատժել, քանի որ ես համարձակվել էի օղիների գործը բացահայտել։ Մի քանի օր գնացին-եկան, ոչ մի բան չպարզեցին, չգտան, բայց հետո գտան մի գործ, որը վերաբերում էր 1997 թվականին 16 գլուխ խոզերի կորելուն։ Իրոք այդ թվականին նման դեպք եղել էր, մի քաղաքացի եկել էր, դիմում էր ներկայացրել բաժին, որ իր 16 խոզերը կորել են անտառում։ Դիմումը մակագրվել էր ինձ վրա, ես կորստյան գործ էի կազմել, ընթացք տվել, և տեղամասային տեսուչն այդ մարդկանց հետ անտառում փնտրելուց հետո 13 խոզ գտել էր։ Քաղաքացին ոստիկանությանը հայտնում է, որ իր խոզերը գտնվել են։ Բաժնի պետն էլ մակագրում է գործն ինձ վրա, որ այն թողնեմ անհետևանք։ Ես էլ գործը թողնում եմ անհետևանք ու ուղարկում քարտուղարություն։ Դրանից 4 տարի անց այդ երկու սպաները վեր են հանում այդ գործը, պատճառաբանում են, որ ես թաքցրել եմ երեք խոզի գողության փաստը, և այդ հիմքով դիմում են դատախազություն, այն դեպքում, երբ քաղաքացին ինքն էր դիմել ոստիկանություն և տեղեկացրել, որ գտել է իր խոզերը»,- պատմեց Միրզախանյանը՝ հավելելով, որ դատախազությունում քրեական գործ է հարուցվում, նշանակվում է ծառայողական քննություն, որի արդյունքում Միրզախանյանին ազատում են քրեական հետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնից և տեղափոխում են Իջևանի հրշեջ տեսչություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

11 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

11 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

11 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

11 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

12 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

12 hours ago