Ինչպես հաղորդում է CNN–ը, Վատիկանը կքննարկի Հարավային Ամերիկայի Ամազոնյան շրջաններում ամուսնացած տղամարդկանց՝ քահանա նշանակելու հարցը, որը թույլ կտա լրացնել կաթոլիկ հոգևորականների թվի պակասը տվյալ տարածաշրջանում։ Հարցը կքննարկվի Սինոդում, որը կկայանա հոկտեմբերի 6-27-ը Վատիկանում։ Սա կարող է հանգեցնել եկեղեցական կանոնների զգալի փոփոխությունների, կամ ինչպես միջազգային լրատվամիջոցներն են նշում՝ «Եկեղեցական բարքերի հեղափոխության»։

















