«Զբոսաշրջության զարգացման առաջին նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է» Վարչապետ

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարց է ուղղել, թե 2019 թվականին ինչ միջոցներ են ձեռնարկել զբոսաշրջությունը զարգացնելու համար, հաշվի առնելով այն փաստը նաև, որ կառավարությունը զբոսաշրջությունը զարգացման գերակա ուղղություն է հայտարարել։ Ի պատասղան Փաշինյանը նծել է, որ 2018 թվականին զբոսաշրջությունը հայաստանում աճել է 17 տոկոսով, իսկ այս տարվա առային եռամսյակին 5,3 տոկոսով, թեև դեռ զբոսաշրջիկների այցի սեզոնի թեժ ժամանակը չէ։
«Զբոսաշրջային պիկը նոր է սկսվում, եւ հիմքեր կան ենթադրելու, որ ընթացիկ շրջանում մեծ ծավալներ կունենա զբոսաշրջությունը։ Այսօր ԱԺ դահլիճից ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարվա վեց ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար։ Մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ, դոլարի թիվը հասել է 154 մլն, սա նշանակում է, այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր եւ սա աննախադեպ ցուցանիշ է»,- ասացել է վարչապետը։ Ըստ նրա՝ ոլորտի զարգացման առաջին նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է, եւ, ըստ նրա՝ այս կառավարությունը շատ բան արել է այդ ուղղությամբ։
«Հիմա զբոսաշրջիկի կոմֆորտն ապահովելու համար ծրագրեր են իրականացվում: Նաեւ վարկային ծրագիր կա Զբոսաշրջության կոմիտեի համար, որը ենթակառուցվածքների զարգացմանն է վերաբերում, եւ այդ հավերժական պրոբլեմով հիմա մենք լուրջ զբաղվում ենք»։
Այն հարցին, թե արդյոք այս ոլորտով զբաղվողներին հարկային դաշտի թեթեւացում կտրվի, Փաշինյանը պատասխանեց․ «Երբ ասում եմ՝ 154 մլն դոլար, այսինքն, հավելյալ դոլար է հայտնվել շրջանառության մեջ։ Բանկային տոկոսադրույքներն էլ նվազում են։ Որեւէ ոլորտ զարգացնելու համար պետք չէ հարկային արտոնություն տալ։ Երեւանի ռեստորաններն այսօր լեփ-լեցուն են, եւ Հարկային օրենսգրքով նախատեսված էր, որ շատ ավելի բարձր լինի հարկը, մինչդեռ որոշվեց, որ հարկերը պահեն այն մակարդակի վրա, ինչ հիմա կա։ Դա էլ է արտոնություն, եւ այդ ոլորտում պրոբլեմ չկա։ Հիմա Հարկային օրենսգիրք ենք ընդունում, եւ դրանով շատ լուրջ թեթեւացում է նախատեսվում, դա նպաստելու է ոլորտի զարգացմանը, բայց կարեւոր է, որ հայտնվեն եւ շրջանառվեն գումարներ» մեջբերման վերջ։

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago