Հայաստան
03.07.2020

Մարտունու ԲԿ-ի՝ կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

Մարտունու ԲԿ-ի՝ կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:

Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին, եւ առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին: Ապա Արսեն Թորոսյանը եւ Գնել Սանոսյանը դիտարկեցին ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցման համար նախատեսված տարածքը: Այցի ավարտին նախարարը եւ մարզպետը կիսվեցին իրենց տպավորություններով: «Արդեն գրեթե պատրաստ է 50 մահճակալանոց բաժանմունքը, որը կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկական միջոցներով և անհրաժեշտ պայմաններով: Բաժանմունքի ստեղծման հարցը ժամանակին առաջ քաշվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից եւ հիմնովին կծառայի իր նպատակներին: Այստեղ բուժում կստանան ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաեւ նրան հարակից մարզերի պացիենտները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել մեր հայրենակիցներին, որ չշարունակեն թերահավատորեն մոտենալ համավարակի տարածմանն ու առաջացրած վտանգին եւ իրենց կյանքի ու առողջության պահպանման համար ուշադիր հետեւեն կառավարության ցուցումներին, պահպանեն պատշաճ զգուշավորություն: Ինչ վերաբերում է Մարտունու ԲԿ տարածքում ժամանակակից դիահերձարանի շենք ունենալուն, որը կծառայի նաեւ մարզի այլ տարածաշրջանների կարիքներին, ապա այն կկառուցվի պետական միջոցների հաշվին: Այս պահին շինարարություն սկսելու կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, քանի դեռ ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Սակայն այդ ծրագիրն անպայմանորեն կյանքի է կոչվելու», -հավաստիացրեց Արսեն Թորոսյանը:

«Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժում ստացող 51 քաղաքացի, ովքեր բուժվում են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում: Արդեն քսան օր է, ինչ մեզ մոտ այդ թիվը հաստատուն է մնում, ու կարելի է կարծել, որ ստեղծված բաժանմունքը լիովին կծառայի համավարակի դեմ պայքարի կարիքներին եւ կարդարացնի մեր սպասելիքները: Մեր բնակիչներն այսուհետ բուժումը կստանան տեղում եւ կազատվեն դրա հետ կապված բազմապիսի խնդիրներից: Համավարակի հաղթահարումից հետո բաժանմունքի տարածքը կմնա Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու կօգտագործվի բուժում իրականացնելու այլ կարեւոր նպատակներով: Այնպես որ, այն շատ կարեւոր ու պահանջված քայլ եմ համարում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան