ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինձ հայտնի խիստ որոշակի ուժի կողմից կառավարվող կեղծ էջի միջոցով վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին լրատվամիջոցներից մեկին իմ տված հարցազրույցի՝ համատեքստից կտրված մի հատված, և դա ներկայացվում է իբրև անցած շաբաթ իմ կողմից Արցախում արված մի հայտարարության հաստատում։
Խոսքն այն կեղծ հայտարարության մասին է, որը շրջանառության մեջ էր դրվել կրկին նույն շրջանակների կողմից՝ նույն կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով։ Իրականում նախորդ տարի տեղի ունեցած այդ հարցազրույցում լրագրողի հետ քննարկում ենք իմ վերաբերմունքը Հայաստանի բոլոր երեք նախագահների հանդեպ։ Հարցազրույցում ես արտահայտում եմ իմ միարժեք դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանցավոր գործունեության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա հարցազրույցում ես շեշտում եմ, որ, այո, սկսած 2007 թվականից, լինելով նաև անազատության մեջ, ռեժիմի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում իմ խմբագրած թերթի միջոցով աջակցել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժմանը, ինչի համար դույզն-ինչ չեմ ափսոսում։
Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժմանն իմ աջակցությունը շարունակվել է ընդհուպ մինչև 2015 թվականը, երբ առաջին նախագահի ղեկավարած ՀԱԿ-ը, տրվելով քաղաքական կոնյունկտուրային, համագործակցեց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչի առթիվ ես ունեի խորը անհամաձայնություն։ Ինչ վերաբերում է 1997 թվականին հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածին, որն էլ դարձել է այս կեղտոտ մանիպուլյացիայի հիմքը, ապա, ինչպես հարցազրույցում եմ նշել, ժամանակին այն համարել և հիմա էլ համարում եմ քաղաքական մտքի բացառիկ արտահայտություն։
1997 թվականին հրապարակված այդ հոդվածը, ի թիվս այլ իրողությունների, բացահայտեց այդ ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր հասարակության, քաղաքական ուժերի շրջանում առկա խորը գաղափարական-գաղափարախոսական տարաձայնություններն ու հակադրությունները, ինչը չափազանց կարևոր էր մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ հարցում առնվազն հանրային-քաղաքական բանավեճ գեներացնելու տեսանկյունից։
Ինչ վերաբերում է այդ հոդվածում տեղ գտած թեզերին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների հակադրությանը, ապա խորապես համոզված եմ, որ այն իմաստներն ու հասկացությունները, որոնք 23 տարի առաջ ներկայացրել էր առաջին նախագահը, այսօր այլևս ակտուալ չեն, ինչի մասին մի առիթով արտահայտվել է նաև ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը. այսօր փոխվել են ոչ միայն աշխարհաքաղաքական իրողություններն ու աշխարհում, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, այլև բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերն ու մոտեցումները, որոնք ժամանակավրեպ են դարձնում փուլային-փաթեթային հակադրությունն առնվազն այն կաղապարներով, որոնք ակտուալ էին 1990-ականների վերջին։
Էժանագին քաղաքական նպատակներ հետապնդող խմբակի կողմից տարածվող այս կեղծ տեղեկատվությունը, ինչպես նշեցի, իմ հարցազրույցի՝ համատեքստից կտրված մի հատված է ընդամենը, որը քննարկման ընդհանուր տրամաբանության շրջանակներում միանգամայն այլ իմաստ ու նշանակություն ունի։ Դրանում կարող եք համոզվել՝ լսելով հարցազրույցը՝ սկսած 18-րդ րոպեից։
Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն…
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…
Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…
Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…
2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…