Թիվ 1-ը շարունակում է անդրադառնալ Հայաստանի թատրոնների գործունեությանը ՝ արտակարգ դրության պայմաններում։ Այս անգամ մեր զրուցակիցն է Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Թաթուլ Բոստանչյանը։
– Արտակարգ դրությամբ պայմանավորված թատրոնները փակեցին իրենց դռները հանդիսատեսի առաջ։ Գործունեության մի մասը տեղափոխվեց օնլայն տիրույթ։ Ինչպիսի՞նն էր ֆեյսբուքյան հարթակը Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական դրևամատիկական թատրոնի համար։
ֆեյսբուքյան մեր էջը վարում ենք այնպես, որ հնարավորինս հետաքրքիր լինենք մեր հանդիսատեսին։ Այս իրավիճակում արդեն ցուցադրել ենք մեր այժմյան խաղացանիկց և արխիվային մի քանի ներկայացումներ։ Իմ կարծիքով սա նաև հնարավորություն է մի պահ կանգ առնելու ու հետ նայելու անցած ճանապարհին, փորձելու նոր սերնդին ներկայացնել արխիվային նյութեր, որոնք հետաքրքիր կլինեն սոցիալական ցանցերի լսարանին։
– Օրերս համացանցում թատերական գործիչների կողմից ակտիվորեն տարածում գտավ #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում ֆլեշմոբը։ Վանաձորի թատրոնը նույնպե՞ս միանում է։ Առհասարակ ի՞նչ եք կարծում ներկայումս հնարավո՞ր է ներկայացումներ խաղալ։
Մենք նույնպես միացել ենք այդ ֆլեշմոբին, նկարահանել ենք մեր վիդեո տարբերակը, որը հասանելի է համացանցում։ Ըստ իս հնարավոր է, բայց սահամանափակ թվով հանդիսատեսի համար՝ պահպանելով հեռավորություն հանդիսատեսի միջև։ Տեսնելով բանկերում, երթուղային կանգառների հերթերը, սրճարաների աշխատանքը մտածում եմ, որ այո հնարավոր է։ Խնդիրը միայն դերակատարներն են թե ինչպե՞ս են ներկայանալու՝ դիմակներով, թե՞ առանց դիմակ։ Բայց քանի որ այս պահին թույլատրվում է մինչև 10 դերակատարով փորձ կատարել չի խանգարի, որ նույն թվով դերակատար ունեցող ներկայացումը ցուցադրվի հանդիսատեսին։
– Ի՞նչ նորություններ ունի Աբելյանի անվան թատրոնը։
Այս պահին պահպանելով պարետի ցուցումները իրականացնում ենք բացօթյա փորձեր, բացօթյա բեմում խաղալու համար, բայց թե երբ կխաղանք դա արդեն կսպասենք մեր նախարարության և պարետի որոշմանը։ Նաև նկարահանում ենք հեռուստաներկայացում Չեխովի «Առաջարկություն»և «Արջ» ստեղծագործությունների համար, ռեժիսորը Արեն Օսիպյանն է։ Այն շուտով հասանելի կլինի հեռուստահանդիսատեսին։
– Եվ վերջում, ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինի թատրոնը համավարակի ավարտից հետո։
Իմ կարծիքով սպասված, թե հանդիսատեսի, և թե ստեղծագործական անձնակազմի համար։
Հեղինակ՝ Կարեն Կոլոսով
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…