Քաղաքականություն

Ո՞ր երկրներն են այս տարի իրենց դռները բացել զբոսաշրջիկների առջև

Կորոնավիրուսի համավարակը աշխարհի երկրներին տնտեսապես ծնկի բերեց՝ փակ սահմաններ, գետնին կայանված հազարավոր ինքնաթիռներ, զբոսաշրջության ոլորտի տոտալ անկում: Այդուհանդերձ կան երկրներ, որոնք զբոսաշրջային ոլորտը կենսունակ պահելու նպատակով բացել են իրենց սահմանները զբոսաշրջիկների առջև: Օրեր առաջ Եվրոպական Միության երկրները հրապարակեցին այն երկրների ցանկը, որոնց համար հուլիսի մեկից սահմանները բաց կլինեն: Այդ երկրների ցանկում են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Թունիսը, Մարոկկոն, Հարավային Կորեան և այլն: Ի դեպ, այդ երկրների ցանկում չեն ներառվել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը: Ընտրությունը կատարվել է համավարակի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրների սկզբունքով:

Ռուսաստանը իր սահմանները բացել է որոշ երկրների համար, սակայն ոչ զբոսաշրջային, այլ աշխատանքի և ուսման նպատակով ժամանողների համար: Մեր հարևան Վրաստանը ևս այս օրերին բացում է իր սահմանները որոշակի երկրների համար (ԵՄ երկրներ, Իսրայել), ցավոք Հայաստանի համար սահմանները բաց չեն լինի, քանի որ մեր երկիրը համավարակի բարձր ցուցանիշներ ունի: ԱՄՆ-ն ևս դեռ շարունակում է փակ պահել սահմանները զբոսաշրջիկների համար:

Հուլիսի 1-ից եվրոպական և Աֆրիկյան որոշ երկրների համար սահմանները բացել է նաև Եգիպտոսը, թեև այնտեղ համավարակի բարձր ցուցանիշներ կան, սակայն զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտը կազմում է այն երկրի ՀՆԱ-ի 15%-ը, և երկիրը այլ ելք չունի: Արաբական Միացյալ Էմիրությունները ևս այս օրերին իր սահմանները կբացի որոշ երկրների համար: Հարևան Թուրքիան ևս բացել է սահմանները ԵՄ մի շարք երկրների համար, իսկ մոտ ապագայում այն կվերակագնի ԱՊՀ այն երկրների հետ ավիահաղորդակցությունը, որտեղ համավարակի ցածր ցուցանիշներ կան:

Ըստ էության, այս պահին սակավաթիվ երկրներ են բացել սահմանները, այն էլ միայն որոշ երկրների զբոսաշրջիկների համար: Կարող ենք ասել՝ այս տարի զբոսաշրջիկի համար հանգստի գնալու գլխավոր պայմանն է օդանավակայանում կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայությունը և լողափերում սոցիալական կանոնների խիստ պահպանումը: Այս պահին, ցավոք սրտի, Հայաստանից զբոսաշրջային նպատակով հնարավոր չէ մեկնել ոչ մի երկիր, մնում է սպասել համավարակի անկմանը և օգտվել ներքին տուրիզմի ծառայություններից:

Նելլի Խաչատրյան

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

1 hour ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

2 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago