Կորոնավիրուսի համավարակը արդեն հասցրել է խլել հազարավոր մարդկանց կյանքեր, սնանկացնել և տնտեսական աղետների առջև կանգնեցնել բազմաթիվ երկրների և գործարարների, բայց այդ ամենին զուգահեռ համավարակի ընթացքում չէին կարող չլինել զավեշտալի դեպքեր: Օրինակ՝ ԱՄՆ Ալաբամա նահանգում մարդիկ հատուկ հրավիրում են երեկույթի COVID 19-ով վարակվածների, իսկ ով որ առաջինը իրենցից կվարակվի, ստանում է դրամական պարգև: Ոստիկանները արդեն բերման են ենթարկել տարօրինակ երեկույթների կազմակերպիչներին:
Կամ էլ ԱՄՆ Իլիոնոյս նահանգի նահանգապետը ոստիկանությանը հրամայել է երեկոյան ժամերին ստուգել բոլոր ակումբները և բերման ենթարկել մեկուսացման պահանջը խախտող քաղաքացիներին: Ի՞նչ է պարզվել հաջորդ օրը. ոստիկանները բերման են ենթարկել նահանգապետի կնոջը: Կոլումբիայի նահանգում էլ նահանգապետը ինքնակամ է իր տղային հանձնել ոստիկանությանը՝ իմանալով, որ վերջինս խախտել է մեկուսացաման պահանջը:
Մեկ այլ զավեշտալի դեպք է տեղի ունեցել Իսպանայում, երբ ոստիկանությունը տուգանել է մեկուսացման ռեժիմը խախտած 77-ամյա քաղաքացուն: Զավեշտը քաղաքացու՝ տանից դուրս գալու պատճառն է, նա դուրս է եկել բակ, որպեսզի բռնի պոկեմոնի: Քաղաքացին նշել է, որ Pokemon Go-ն մեկուսացման ժամանակ միակ խաղն է, որը նրան էներգիա է տալիս, սակայն պոկեմոններին բռնելու համար նա ստիպված է բացակայել տանից:
Վերջին զավեշտալի դեպքը, որին կանդրադառնանք, տեղի է ունեցել Ճապոնիայում, որտեղ հիվանդանոցներից մեկի աշխատակիցները այնքան էին հոգնել և հյուծվել, որ նրանց երկու օր փոխարինել են ռոբոտները: Նրանք ջերմաչափել են հիվանդներին և անեկդոտներ պատմել մարդկանց:
Նելլի Խաչատրյան
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…