Գլխավոր
06.07.2020

Գանձվող գույքահարկը՝ որակյալ ծառայությունների երաշխիք

Գանձվող գույքահարկը՝ որակյալ ծառայությունների երաշխիք

Կադաստրի կոմիտեն ներդրել է հատուկ հաշվիչ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է իմանալ իր բնակարանի կամ տան գույքահարկի չափը։ Նպատակը մեկն է՝ փարատել բոլոր այն պնդումները, որ հարկային բեռը շատերի համար կարող է դառնալ անհաղթահարելի։

Վերջին օրերին գույքահարկի հարկման նոր համակարգի մասին քննարկումները չեն դադարում։ Քաղաքացիներին մտահոգում է, որ համավարակի հետևանքները դեռ երկար զգացնել են տալու, և գույքահարկի բարձրացման համար սխալ ժամանակահատված է ընտրված։

Պետք է նկատել, որ դեռևս անցյալ տարի ընդունված կադաստրային արժեքների մոտորակման նախագիծն է հանգեցրել գույքահարկերի ավելացման։ Այսինքն՝ Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։ Սահմանվել են հարկման բազայի նոր սանդղակներ և որոշ դեպքերում՝ նոր դրույքաչափեր, որոնք տարբեր են տարբեր բնակարանների և բնակելի տների համար։ Վերացվում է չհարկվող շեմը, չի լինի չհարկվող անշարժ գույք։ Հարկման նվազագույն դրույքաչափը 0.05 տոկոսն է թե՛ բնակարանների, թե՛ բնակելի տների համար, բայց տարբեր է հարկման բազան՝ բնակարանների դեպքում՝ 10 մլն դրամը, իսկ տների դեպքում՝ 7 մլն դրամը չգերազանցող արժեքը։ Նաև համայնքին վերապահվում է խոցելի խմբերին գույքահարկից ազատելու լիազորություն։

Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանը քանիցս շեշտել է, որ նորակառույց շքեղ դղյակների համար, իհարկե, գույքահարկը զգալի կբարձրանա, քանի որ մինչ այսօր դրանց սեփականատերերը «սիմվոլիկ» գումարներ էին վճարում։ Ստացվում է՝ որքան բարձր է գույքի արժեքը, այնքան բարձր է գույքահարկը։

Իսկ հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծով, ըստ էության, առաջարկվում է աստիճանական, 6 տարվա ընթացքում գույքահարկի բարձրացում․ քաղաքացիները առաջին տարում՝ 2021թվականին, կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, իսկ արդեն 2026 թվականին՝ ամբողջ հարկը։

Կառավարությունը օրենքի նախագիծը հիմնավորում է՝ նշելով, որ կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքահարկերի հաշվարկման ժամանակ, շատ հեռու էին գույքային միավորների շուկայական արժեքներից, մյուս կողմից՝ գույքահարկից ստացվող եկամուտները ուղղվելու են համայնքային բյուջե, ինչի արդյունքում համայնքը կունենա սեփական եկամուտներ, ձեռք կբերի ֆինանսական անկախություն և կարող է մատուցել որակյալ ծառայություններ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է