Կինո

Հիթ Լեդջերի աշխատանքը դերերի վրա

Համաշխարհային աստղ, տաղանդավոր դերասան Հիթ Լեդջերը մանրակրկտորեն էր աշխատում իր յուրաքանչյուր դերի վրա։ Ձեզ ենք ներկայացնում իր մեթոդները տարբեր ֆիլմերում նկարահանվելու ժամանակ։

2005 թվականին նկարահանված «Горбатая гора» (Կուզիկ լեռը) ֆիլմում Լեդջերի դերակատարումը հիացրեց շատերին ու նրան սկսեցին համեմատել Մարլոն Բրանդոյի ու Շոն Փենի հետ։ Ինչպես նաև հենց այս ֆիլմում կերտած դերի շնորհիվ դերասանն առաջին անգամ նոմինացվեց այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխությունեների, ինչպիսիք են՝ Ոսկե գլոբուսը, Օսկարը և  BAFTA-ն։

Քասթինգի ժամանակ Լեդջերին չէր մտահոգում այն փաստը, որ նա պիտի մարմնավորի հոմոսեքսուալ կովբոյի։ Ոչ միայն նրա համար, որ ինքը հոմոֆոբ չէ, այլև այն պատճառով, որ դերասանն այդ կերպարին ավելի խորքային էր տեսնում։ Նրան ավելի շատ մտահոգում էր արդյո՞ք 25 տարեկանում այնքան հասուն է, որ կարողանա մարմնավորել բարդ ու հակասական կերպարի։ Լեդջերը իր խաղով փոխանցեց ոչ միայն սեռական կողմնորոշմամբ պայմանավորված արտաքին կոնֆլիկտը պահպանողական հասարակության հետ, այլև առաջին հերթին ցույց տվեց սեփական ներքին դևերի դեմ պայքարը։

Ֆիլմի վրա աշխատելու ողջ շրջանում Հիթ Լեդջերն ամբողջության խորասուզվել է իր կերպարի մեջ, փոխել քայլվածքն ու խոսելաձևը։ Ի տարբերություն իր խաղընկերների, ովքեր իմպրովիզի միջոցով տարբեր դուբլների ժամանակ տարբեր կերպ էին խաղում, Լեդջերը ամեն անգամ կրկնում էր միանգամայն նույն շարժումները, որոնց վրա նախապես աշխատել էր։ Դա բացատրում էր նրանով, որ իր կերպարն այլ պահվածք չէր կարող ցուցաբերել։

Գաղտնիք չէ, որ Լեդջերը հենց «Темный рыцарь» (Մռայլ ասպետը) ֆիլմում Ջոքերի կերպարով դարձավ միլիոնավոր մարդկանց կուռքն ու դասվեց լեգենդների շարքին։ Կերպարը նորագույն կինոյի պատմության մեջ ամենատպավորիչ չարագործն էր, միևնույն ժամանակ ամենաողբերգականը։ Դերասանը վախճանվեց մինչ ֆիլմի պրեմիերան, սակայն նրա մարմնավորած Ջոքերի կերպարը մնաց հավերժ։

Տաղանդավոր արտիստն այս անգամ չափից ավելի է պատրաստվել դերի մեջ մտնելու համար։ Նա մեկ ու կես ամիս փակվել է հյուրանոցային համարում, բացառել է շփումներն ու հայելու դիմաց աշխատել է ժեստերի, միմիկաների, ծիծաղի վրա։ Նա նույնիսկ հատուկ օրագիր էր վարում, որտեղ մտքեր էր գրառում հենց Ջոքերի անունից, անում զանազան նկարազարդումներ։ Դերասանը նաև առաջարկել է կերպարի դիմահարդարման ձև, որը ֆիլմի նկարիչները հաշվի են առել։

Հարցաքննության տեսարանի ժամանակ դերասանը Քրիստիան Բեյլին ստիպել է իրեն իսկական հարվածել ու որքան հնարավոր է ուժեղ։

Ասում են, որ հենց այս դերի վրա աշխատանքն էլ դերասանի վաղաժամ մահվան պատճառներից էր։ Վերջին շրջանում նա շատ դեպրեսիվ էր, սակայն ինչպես Լեդջերն է անձամբ խոստովանել հարցազրույցներից մեկի ժամանակ, Ջոքերի կերպարի վրա աշխատելը հաճելի էր ու զվարճալի։ Հիթ Լեդջերին հետմահու շնորհվեց Օսկար մրցանակ։

editors

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago