Հայաստան
06.07.2020

Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում. վարչապետ

Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույց է անցկացրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Շաբաթ և կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք է գրանցվել և առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով: «Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից: Բազմաթիվ երկրներում, կարծես, իրավիճակը վերցված էր հսկողության տակ, սակայն գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում: Դա ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը: «Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք նաև քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Պարզապես միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ: Շաբաթ օրը շրջայց եմ կատարել Ավան վարչական շրջանում, դիմակներ եմ բաժանել: Կարող եմ ասել, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում անհատական վարքի փոփոխության ազդեցությանն իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց շրջապատում չէին արձանագրել վարակի դեպք և սա էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Ճիշտ վարվելակերպը ոչ թե այն է, որ սպասենք առնչվենք այդ դեպքերի հետ, այլ ի գիտություն ընդունենք վարակի վերաբերյալ առկա տեղեկատվությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ պետք է շարունակել քաջալերել մեր քաղաքացիներին, որ պահպանեն անվտանգության կանոնները, կրեն դիմակ ամենուր, պահպանեն սոցիալական հեռավորություն:

Նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է: «Լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում:

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ: Ժամը 15:00-ի դրությամբ մենք չունենք որևէ պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ: Նաև ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ»,– ասել է նախարարը:

Նրա խոսքով, այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա ևս հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է: «Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձև, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ են: Եթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումն աշխատում է:

Ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք, չպետք է դիմակն իջեցնենք ու բացենք մեր քիթը»,– ասել է նախարարը:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան