Բնապահպանություն
07.07.2020

Երեք արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ բրիտանական «Daily mail»-ի անդրադարձը

Երեք արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ բրիտանական «Daily mail»-ի անդրադարձը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադատնում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերին։ Հաղորդագրության մեջ նշված է. «Միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։

Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի մասին։ Արջերը որոնցից մեկն էգ է, երկուսը՝ արու։ Կենդանիները պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Պայմանները տեսակի համար ոչ բարենպաստ են և բացարձակապես հարմարեցված չեն կենդանիների բնական կենսամիջավայրին։ Համալիրի տնօրենը նշել է, որ էգ արջը պարբերաբար ձագեր է ծնում, որոնց բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։ 

Արջերը կերակրվում են համալիրում առաջացած սննդային մնացորդներով, ինչը չի համապատասխանում նրանց բնական սննդակարգին։ Արու առանձնյակներից մեկի ատամները գտնվում են սարսափելի վիճակում, ինչը հավանաբար թե՛ սխալ սննդակարգի, թե՛ սթրեսի ազդեցությամբ վանդակների ճաղերը կրծոտելու հետևանք է։ Երեք կենդանիներն էլ դրսևորում են ստերեոտիպիկ վարք, ինչը վկայում է պահման սխալ պայմանների մասին։ Տեղանքում կազմակերպվում է նաև որս, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում կենդանիների բնական գոյության վրա, քանի որ հրազենի կրակոցները արջերի համար լրացուցիչ սթրեսի աղբյուր են։ 

Ըստ համալիրի պատասխանատուի խոսքերի՝ «արջերին փրկել են գետից», ուստի  կենդանիները վերցված են վայրի բնությունից, ինչը «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Վերջինս նշել է նաև, որ առկա չէ վայրի կենդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար լիազոր մարմնի կողմից տրված անհրաժեշտ թույլտվություն։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ միասին (IAR) իրականացվող Արջերի փրկության ծրագրի շրջանակներում պատրաստ է նոր՝ ավելի լավ պայմաններով ապաստարանում ընդունել այս երեք արջերին և կազմակերպել վերջիններիս համար պատշաճ մասնագիտական խնամք, սակայն «Resort MJA» տնօրինությունը հրաժարվում է նշված առաջարկից»։ 

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ