

Պատվաստանյութի գնման համար բանակցություններ գնում են, սակայն նույնիսկ ապագա պրոդուկտի գնման հարցում անորոշությունները շատ մեծ են՝ այսպիսի միտք արտահայտեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասնելով, որ տարբեր երկրներ ի սկզբանե գնել են արտադրված, կամ արտադրված, բայց դեռ չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ինչը նշանակում է, որ այլ երկրներ գնման հնարավորություն չեն ունենա։
«Կարծես մրցավազքի նման մի բան կա ինչպես սառը պատերազմի ժամանակ»,– ասում է Թորոսյանը։ Բոլորը շտապում են, և Հայաստանը նույնպես որոշել է առնվազն բանակցություններ սկսել թե ուղիղ արտադրողների, թե հավաքական գնորդների հետ (ԱՀԿ, UNICEF), որոնք կարող են պատվաստանյութ գնել մոտ 100 երկրների համար և արդարացի բաշխել։ Բնականոն, առանց դիմակների կյանքի կարելի է վերադառնալ միայն պատվաստանյութի գնման դեպքում՝ նկատում է նախարարը։
Նա նշում է, որ աշխարհում այս պահին փորձարկվում է մոտ 200 վակցինա, որոնցից 20-ը կարող են դառնալ վերջնական պրոդուկտ։ Նախկինում փորձարկումներն ավելի երկար էին ընթանում, բայց գիտական առաջընթացը թույլ է տալիս պատվաստանույթի փորձակումներ անել ավելի արագ։ Փորձարկումների 3 փուլ կա՝ սկզբում կենդանիների վրա, ապա՝ փոքրաթիվ մարդկանց վրա, իսկ արդեն երրորդ փուլում ավելի մասսայական փորձարկումներ են կատարվում։ Միայն արդյունքների ամփոփումից հետո կարելի է տալ վերջնական գնահատական։
Գնահատվում է 3 հիմնական գործոն՝ ինչքանով է պատվաստանյութն առաջացնում հակամարմիններ և ինչպիսի չափաբաժնի ներարկման դեպքում, երկրորդը անվտանգությունն է՝ ինչ այլ հետևանքներ կարող է առաջացնել պատվաստանյութը, և երրորդը՝ համաճարակաբանական նշանակությունն է՝ ինչքանով են դրանք իջեցնում վարակվածության տոկոսը, քանի որ կան վակցինաներ, որոնք 100 տոկոսով չեն կարող վերացնել վարակը։ Անդրադառնալով պատվաստումների հնարավոր վատ հետևանքներին՝ հաշմանդամություն, մահացություն, նախարարը կրկին հաստատում է իր կողմից բազմիցս հնչեցված այն կարծիքը, որ «վակցինաները մարդկության պատմության մեջ երբևէ հայտնաբերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են, ավելի անվտանգ քան սննդային հավելումներն են»։
Քրիստինե Հովսեփյան Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…