Բլոգ

Ինչպե՞ս արդյունավետ կառավարել ժամանակը․ խորհուրդներ Իլոն Մասքից

Իլոն Մասքի ապրելակերպը կարող է շատ հարցեր առաջացնել, բայց մեկ բան հաստատ է․ էքսցենտրիկ գյուտարարն իր գործերն էֆֆեկտիվ է կառավարում։ Ինչպե՞ս է նրան հաջողվում միաժամանակ մի քանի գործ գլխի բերել։ Ահա մի քանի մեթոդները, որոնց մասին կիսվել է անձամբ նա։

Առաջնահերթությունների սահմանում

Որքան էլ պարզունակ թվա, այնուամենայնիվ աշխատանքային պրոցեսի կարևոր բաղադրիչներից է առաջնահերթությունների սահմանումն ու բազմաթիվ խնդիրներից առաջնայինի առանձնացումը։ Իր հիմնական առաքելությանը՝ արտադրությանն ու ինժեներական լուծումներին Մասքը տրամադրում է իր աշխատանքի ժամանակի 80%-ը և միայն 20%-ն է հատկացնում մեդիա ու բիզնես գործընկերների հետ շփմանն ու ադմինիստրատիվ հարցերին։

5 րոպեանոց պլանավորում

Ահա մի հնարք, որը կթողնի կենտրոնանալ գլխավորի վրա։ Իլոն Մասքի ողջ օրը պլանավորված է 5 րոպեի ճշտությամբ։ Գյուտարարն իր աշխատանքը բաժանում է 5 րոպեանոց մասերի՝ յուրաքանչյուր հարցին հատկացնելով հենց այդքան ժամանակ։

Աշխատանքի «փաթեթավորում»

5 րոպեանոց պլանավորմանը զուգընթաց Մասքը կիրառում է “փաթեթավորման” մեթոդը (batching): Միասին է խմբավորում բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել միաժամանակ։ Նամակներին կարելի է պատասխանել նախաճաշի ժամանակ, հնարավոր գաղափարները կարելի է թելադրել աշխատանքի գնալու ճանապարհին։

Նպատակներին արագ մոտեցում

Եթե կոնկրետ գործի համար հատկացնես կարճ ժամանակահատված, ապա հնարավոր է այն լուծես ավելի արագ ու ժամանակ խնայես հաջորդ աշխատանքի համար։ Հենց այդ պատճառով էլ Իլոն Մասքը փորձում է կարևոր խնդրներին անդրադառնալ հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

Հանդիպումների կրճատում

Մասքը ընդհանրապես չի սիրում երկար աշխատանքային հանդիպումներն ու փորձում է դրանք կրճատել։ Ըստ նրա պետք չէ մասնակացել բազմամարդ քննարկումների, եթե լիարժեք վստահ չեք դրա արդյունավետության վրա։ Իսկ եթե այնուամենայնիվ նման քննարկումներն անխուսափելի են, ապա հնարավորինս քիչ ժամանակով ներկա գտնվեք։ Պետք չէ կազմակերպել շատ հանդիպումներ, հարցերի հիմնական մասը կարելի է լուծել տեքստային հաղորդագրության միջոցով։ Եթե որևէ հանդիպում կորցրել է իր կարևորությունը, անհրաժեշտ է ուղղակի հեռանալ։ «Հեռանալը կոպիտ չէ, կոպիտ է ստիպել որևէ մեկին կորցնել իր թանկ ժամանակը»։

editors

Recent Posts

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 minutes ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

2 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

3 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

3 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

4 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

4 hours ago