Քաղաքականություն

Նամակ նախագահ Սարգսյանին

Պատգամավոր Արման Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության» նախաձեռնության հետ միասին նամակ հանձնեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով նրան շուտափույթ կերպով ձեռնամուխ լինել Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու գործընթացին։

Պատգամավորը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ նախագահը պետք է ձեռնարկի հանդիպումներ խորհրդատվական խմբերի, հասարակական կազմակերպությունների, առանձին մասնագետների հետ, որով հնարավոր կլինի լիցքաթափել ներքաղաքական լարված իրավիճակը։ Ըստ Բաբաջանյանի՝ լարվածությունը մեծապես կապված է նաև ՍԴ-ի շուրջ առաջացած ճգնաժամով։ Այն ներքաղաքական պրոցեսները, որոնք ուղեկցեցին սահմանդրական փոփոխություններին, պատգամավորի համոզմամբ, էապես կապ ունեն ՍԴ-ում կատարվող գործընթացների հետ։

«Այդ քաղաքական շրջանակների նպատակադրումները մեծապես կախված էին ՍԴ այն կազմի հետ, որն այլևս գոյություն չունի։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ դերակատարում ունի Սահմանադրական դատարանը մեր երկրում, ինչպիսի վճռական դերակատարում կարող է ունենալ ցանկացած ընտրությունների ընթացքում, մենք տեսել ենք, թե առնվազն 25 տարի այդ Դատարանը ինչով է զբաղված եղել, ինչպես է ամեն անգամ նպաստել ռեժիմի վերաարտադրմանը, հանցագործության և ապօրինության մթնոլորտում, համատարած կեղծիքների պայմաններում տեղի ունեցած ընտրություններն ինչպես է վավերացրել»,- ասում է Արման Բաբաջանյանը։

Հետևաբար, այս ճակատագրական պահին, նախագահը պետք է դուրս գա պասիվ վիճակից և իրագործի սահմանադրական իր առաքելությունը։ «Վստահաբար կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք այն նույն իրավիճակում, ինչ 2018 թվականի ապրիլի 21-ին էր, երբ Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ սպասում էին նախագահին։ Եվ նրա քայլը՝ Հանրապետության հրապարակ գալը, էապես լիցքաթափեց և հանգուցալուծեց հեղափոխության ընթացքը»,- հայտարարում է պատգամավորը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

37 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

50 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago