

Նախօրեին՝ հուլիսի 6-ին, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը: Այս մասին տեղեկացրել է «Հայփոստ» ընկերությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նաև ներկայացված են Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները:
Աշխատանքային փորձ
2019թ. հուլիս — 2020 թ. ապրիլ՝ Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա, պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ:
2016թ. օգոստոս —2019թ. հունվար՝ Beeline VEON GROUP («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) ք․ Երևան, կոմերցիոն տնօրեն:
2014թ. հոկտեմբեր —2016թ. օգոստոս՝ MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա, ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն:
2011թ. հոկտեմբեր —2014թ. սեպտեմբեր՝ MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա, մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար:
2010թ. օգոստոս – 2011 թ. սեպտեմբեր՝ MTT, Multiregional Transit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա, Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն:
2008թ. օգոստոս – 2010 թ. օգոստոս՝ Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան, առաքման ուղիների գծով ավագ համակարգող:
2007թ. մայիս – 2008 թ. օգոստոս՝ Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան, տնօրեն:
2006թ․ հուլիս – 2007 թ.մայիս՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում, հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ:
Կրթություն
Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարան, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…