Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում գործարկվել է ջրածնային առաջին գնացքը։ Վերջինս համարվում է երկրի «ամենականաչ» ուղևորափոխադրիչը։ Ի տարբերություն դիզելային գնացքների՝ այս գնացքը շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից բացառապես անվտանգ է և վտանգավոր նյութեր չի արտանետում, քանի որ էլեկտրականություն արտադրելու համար օգտագործում է միայն ջրածին և թթվածին։