X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով:

«Այսօր նիստին պետք է լիներ նաև պաշտպանության փոխնախարարը. ինքը հիվանդ է, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, և ոնց որ թե հաջող ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Ինչքան էլ քննարկվի, կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս