

Հայտնի է, որ քաղաքականությունը հնարավորինս արվեստ է, իսկ քաղաքական պայքարում բոլոր միջոցներն էլ կիրառելի են՝ հաշվի առնելով, թե ովքեր են դրանք գործադրողները։
Վերջին օրերին կրկին «ակտուալ» է կառավարություն – եկեղեցի «հակամարտության» հրահրումը, որ սկսվեց դպրոցներից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հնարավոր չեղարկմամբ և հասավ ընդհուպ Էջմիածնի Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներին, որ, ոմանց պնդմամբ, ամեն կերպ խոչընդոտվում է «անձամբ Փաշինյանի» կողմից տրված հրամանով։ Այս մասին չհապաղեց ահազանգել Արմեն Աշոտյանը, որ մեծ պերճախոսությամբ և «սրտի խոր կսկիծով» արձանագրեց. «Անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը»։ Եվ կատարվողի «բարբարոսությունն» ընդգծելու համար նախկին պատգամավորը շեշտում է՝ «այսօր երրորդ հանրապետության անաստված և հակաքրիստոնյա վարչապետը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից»։
Դե, աղմկահարույց գրառումներ անելը երբեք էլ Աշոտյանի համար դժվար չի եղել, իսկ տարածված լուրի սուտ կամ ճիշտ լինելն այնքան էլ կարևոր չէ, քանզի ո՛չ պատասխանատվության ես ենթարկվելու, ո՛չ էլ ամոթի զգացում ես ապրելու։ Ամենից էականը պահի էֆեկտն է, որ կրկին բացահատելու է օրվա իշխանությունների «իրական դեմքը»։
Ափսոս, շատ անհարմար բան ստացվեց. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում շեշտել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր Տաճարի շիանարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…