Հայաստան
08.07.2020

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է

ԳԵՏԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Գետահովիտ և ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը նկատել է‚ որ շինաշխատանքները կատարվել են բարձր որակով։

Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը նշել է‚ որ ճանապարհը կառուցվել է 1980-ական թվականներին‚ որից հետո չի վերանորոգվել։ Ըստ համայնքապետի՝ ճանապարհի վերականգնումը ոչ միայն կն պաստի համայնքի զարգացմանը‚ բարեկարգմանը‚ այլև զբոսաշրջության խթանմանը։ Հարակից տարածքներում գտնվում են զբոսաշրջային հայտնի վայրեր‚ որտեղ հասնելն առավել կհեշտանա‚ և կավելանան զբոսաշրջային հոսքերը։
Ճանապարհը մեկ տարի շարունակ կգտնվի թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ և այդ ընթացքում ի հայտ եկած թերությունները կվերացվեն կապալառու կազմակերպության կողմից։ Երաշխիքային ժամկետի ավարտից հետո ճանապարհը սպասարկման կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին։

Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայքնի ներկայացուցիչների հետ զրույցում նշել է‚ որ վերականգնված ճանապարհներին վարորդները պետք է խստագույնս հետևեն երթևեկության կանոններին‚ տեղադրված ճանապարհային նշաններին‚ բարեկարգ ճանապարհով երթևեկելիս չգերազանցեն արագությունը‚ որպեսզի խուսափեն վթարներից։

Նշենք‚ որ Մ4-Գետահովիտ ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան