Հայաստան
08.07.2020

Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել բժիշկների Հայաստան այցից․ Զարեհ Սինանյան

Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել բժիշկների Հայաստան այցից․ Զարեհ Սինանյան

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու նպատակով՝ հատուկ չվերթներով Ֆրանսիայից Երևան է ժամանել բժիշկների 2 խումբ՝ հունիսի 14-ին և հունիսի 23-ին: Երկու դեպքերում էլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը եղել է համակազմակերպիչ,- տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակը:

Միջազգային առաքելությունների ֆիանասավորումը կատարվել է բացառապես միջազգային գործընկերների կողմից, և Հայաստանի կառավարությունը ֆինանսական որևէ ներգրավվածություն չի ունեցել այս գործընթացում: Այսպիսով՝ առաջին խմբի այցը հովանավորվել է USAID-ի, 2-րդինը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից:

Բժիշկների ժամանումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ: Առաջին խմբի ժամանման պարագայում Հայասանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը եղել են տեղեկացված, ունեցել են անմիջական ներգրավվածություն, օդանավակայանում դիմավորել են բժիշկներին: Երկրորդ խմբին օդանավակայանում դարձյալ դիմավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Հունիսի 23-ին դեսպանների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև մամուլի ասուլիս: Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվել է. «Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»:

Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ էր ֆրանսիացի բժիշկների Հայաստան այցից, այլ նաև ինչ-որ փուլում ներգրավված է եղել այդ աշխատանքներում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հյտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե, իբր, Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ չի եղել Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների այցից։

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան