Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմելու է կառավարություն՝ պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներում ծեսեր անցկացնելու հնարավորություն ստանալու համար։
«Երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա»,- գրել էր նա։
Քաղաքագետի գրառումն անմիջապես տարածել էին մի շարք լրատվամիջոցներ՝ tert.am-ը, yelaket.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը, asekose.am-ը, antifake.am-ը և այլն։
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը Fip.am-ի հետ զրույցում գրառումն անհեթեթ որակեց։ «Դա իրականության հետ ոչ մի կապ չունի և երկրում այս բարդ համաճարակային իրավիճակում, երբ որ մարդկանց կյանքի և առողջությանն իրական վտանգ կա, ինչպե՞ս կարող ենք մտածել բազմամարդ հավաքույթներ անցկացնելու մասին»,- ասաց նա։
Լուսյանը նշեց նաև, որ իրենց համար անհասկանալի է, թե պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներ ասելով ինչ նկատի ուներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Դիտարկմանը, թե գուցե նկատի ունի Հայ-առաքելական եկեղեցիներու՞մ հավաքներ անցկացնելը, Արմեն Լուսյանը պատասխանեց, որ դա աբսուրդի ժանրից է։
«Սա ուղղակի հիվանդագին մտքի երևակայություն է, այսինքն՝ մենք չունե՞նք հավաքույթներ անցկացնելու վայրեր և պետք է կառավարությա՞նը դիմենք այս պայմաններում, որ մեզ թույլտվություն տան առաքելական տաճարներում հավաքներ անցկացնել, սա շատ էժանագին արարք է՝ մարդկանց խառնաշփոթի մեջ գցելու համար, այլ բան չեմ կարող ասել»,- նշեց նա։
Իսկ հարցին, թե, առհասարակ, որևէ հարցով կառավարությանը դիմելու նախաձեռնություն եղե՞լ է՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակը պատասխանեց, որ ոչ, իրենք որևէ դիմում կառավարություն չեն ներկայացրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…