

«Ձեր նախագահն իշխանության գլխին է արդեն 17 տարի և նախագահությունը ժառանգել է իր հորից, դուք ի՞նչ ժողովրդավարության մասին եք խոսում»,- ԵԱՀԿ խորհրդարանական առցանց վեհաժողովի ժամանակ ադրբեջանական պարվիրակին ասել է մեր երկրի պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ընդգծելով, որ սա ժառանգականություն է, ընտանեկան բռնապետություն։
Հարևան երկրի պատվիրակ Ազայ Գուլիևն առցանց նիստում հնարավորությունը բաց չթողեց և անդրադարձավ Արցախում կայացած ընտրություններին՝ մեղադրելով հայերին խաղաղությունը խաթարելու մեջ։
Մեր պատվիրակն իր հերթին հիշեցրեց, որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է և չունի ժամանակային սահմանափակում, և Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան. «Մենք հետևողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և աշխատում ենք խաղաղության միջավայրի ձևավորման համար։ Բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածքային պահանջներն անհնար են դարձնում հակամարտության կարգավորումը»։ Կոնջորյանը ցավ է հայտնել, որ ո՛չ համանախագահների, ո՛չ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին։
Գուլիևի համար տարօրինակ է, որ հայկական կողմը՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտում է ժողովուրդների համար ընդունելի տարբերակի մասին, քանի որ Հայաստանում նույնպես կան քաղբանտարկյալներ՝ մատնանշելով ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Հայկ Կոնջորյանը նման մեղադրանքին հակադարձում է․ «Երբ պարոն Գուլիևը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին և ասում, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, կարծում եմ՝ պատճառն ընդհանրապես «մարդու իրավունքներ» երևույթը չհասկանալու մեջ է։ Ադրբեջանում մարդու իրավունքների բացակայությունն արտացոլվում է նույնպես պարոն Գուլիևի խոսքերում։ Հայաստանը ժողովրդավար երկիր է և, եթե մեկը՝ լինի գործարար թե պաշտոնյա, որ հանցանք է գործել, պետք է պատասխան տա դրա համար։ Դա անհասկանալի է ձեր համար»։
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…