Բլոգ

Հետաքրքիր փաստեր Թոմ Հենքսի կյանքից | VNews

Հուլիսի 9-ին հայտնի ամերիկացի դերասան Թոմ Հենքսի ծննդյան օրն է։ Նա դառնում է 64 տարեկան։ Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր սիրված արտիստի մասին․

1.Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի։

2.Նա տան երրորդ երեխան էր։ Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին, և ինքն ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ:

3.Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ։ Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի։

4.Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու հետևորդ է։

5.Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր։ Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան մի շարք մրցանակների արժանացած ֆիլմերում։ Ստացել է 61 տարբեր կինոմրցանակ:

6.2006 թվականի տվյալներով՝ հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբեր։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է։

7.Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է։ «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլլար, ավելի մեծ հոնորարի է արժանացել միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար: Այս առիթով «Entertainment Weekly» ամսագիրը հայտարարել է, որ Թոմը միակ ժամանակակից դերասանն է, որն, իսկապես, արժանի է իր հոնորարներին:

8. Թոմ Հենքսը ամուսնացած է եղել 2 անգամ՝ 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին։ Այժմ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ։ 2011 և 2013 թվականների Թոմը թոռնիկներ ունեցավ:

9. Հենքսը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի մեծ երկրպագու է, ամենասիրելի ֆիլմն է «A Space Odyssey» կինոնկարը:

10.Թոմ Հենքսը պատմության մեջ երկրորդ դերասանն է, որը երկու տարի անընդմեջ արժանացել է «Օսկար»-ի՝ «Ֆիլադելֆիա» ու «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմերի համար:

Նյութը՝ Vnews.am:


editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

13 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

14 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

14 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

14 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

14 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

14 hours ago