Հայաստան
09.07.2020

Կոչ է արվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը հանել շրջանառությունից

Կոչ է արվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը հանել շրջանառությունից

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով». ասված է լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախատեսվում է հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման անարդյունավետ մրցութային կարգ, չեն ապահովվում մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական մեխանիզմներ, չեն լուծվում մարզերում գործող, բայց թվայնացումից դուրս մնացած մոտ 10 տեղական հեռուստաընկերությունների խնդիրները, չի ստեղծվում հանրային հեռարձակողի բարեփոխումների հնարավորություն և այլն։ Թեև որոշ լրագրողական կազմակերպություններ մի քանի տասնյակ առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, և դրանց մեծ մասը ընդունվել է, այդուհանդերձ, ոլորտի առանցքային խնդիրները չեն լուծվում։

«Օրինագծի ընդունման հետ կապված շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի՝ այս տարի լրանում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և հերթական մրցույթներ պետք է կազմակերպվեն։ Այդուհանդերձ, ելնելով որակյալ նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունից, դրանք կարող են հետաձգվել»,- ասված է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպությունների կողմից կոչ է արվում՝

  • օրինագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության,
  • փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքում,
  • հեռարձակման ոլորտի զարգացման հայեցակարգ և դաշտը կարգավորող նոր օրենք մշակելու նպատակով նախաձեռնել քննարկումներ և ձևավորել աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավորների, լրագրողական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցությամբ։

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան