Էրոսը լաբրադոր ցեղատեսակի շուն է, ով Կոլումբիայում առաքիչ է աշխատում։ Զամբյուղն ատամներին ութ տարեկան շունը Մեդելին քաղաքում գտնվող մինի մարկետից բանջարեղեն, մրգեր ու այլ մթերքներ է առաքում՝ անցնելով փողոցներ։ Պատվիրատուները նրան շատ են սիրում և Էրոսը երբեք առանց թեյավճարի հետ չի վերադառնում (իհարկե ուտելիքի տեսքով)։
«Մարդկանց դուր է գալիս, երբ իրենց պատվիրած ապրանքներն Էրոսն է հասցնում, նաև այս կերպ պահպանվում է սոցիալական հեռավորությունը» – ասում է լաբրադորի և խանութի տեր Մարիա Բոթերոն։ Վճարումները կատարում են օնլայն։
Երբ չորս տարի առաջ Մարիան ընտանիքի հետ միասին բացել էր մինի խանութ, առաքումների ժամանակ շունը Բոթերոյի և նրա երեխաների հետեևից էր գնում։ Այժմ նա առաքումներն անում է ինքնուրույն, առանց ուղեկցորդի։ Էրոսն իհարկե չի կարող կարդալ հասցեները, բայց նա ունի շատ լավ հոտառական հիշողություն․ ճանաչում է 5-6 մշտական հաճախորդի անուն և ամեն անգամ նրանցից մեկի անունը լսելուն պես մթերքներով լի զամբյուղը ատամներով բռնած գնում է նրա բնակարան։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…