Քաղաքականություն

Երկու օր ԱՄՆ լրատվադաշտի կենտրոնում էինք, սակայն ԱԳՆ-ն մեկնաբանություն չտվեց. Սուրեն Սարգսյան

Հարցազրույց ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ

Պարոն Սարգսյան, օրեր առաջ Սպիտակ տան մամուլի խոսնակը իր ելույթում արտաբերեց  «Հայոց Ցեղասպանություն»  եզրույթը, ինչին իր արձագանքը տվեց նաև Թուրքիան, ըստ Ձեզ այս ամենը պատահականությո՞ւն է:

-Ցեղասպանության եզրույթն օգտագործելով մամուլի քարտուղարը երևույթ չէր նկարագրում, այլ նկարագրում էր այն հուշակոթողը, որը վանդալիզմի է ենթարկվել և, ըստ էության մի քանի օր անց Սպիտակ տունը նորից հայտարարություն տարածեց՝ ասելով, որ  ցեղասպանության հարցի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշումը չի փոխվել և Միացյալ նահանգները մնացել է իր տեսանկյունին և վարչակազմը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը:

Ի՞նչ ազդեցություն կարող է այս հայտարարությունը ունենալ թուրք –ամերիկյան կամ հայ- ամերիկյան հարաբերությունների վրա:

-Այս ամենը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Թուրքիա –ԱՄՆ հարաբերությունների վրա, որովհետև արդեն հայտարարվեց, որ դիրքորոշումը չի փոխվել, իսկ ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա Արտաքին Գործերի Նախարարությունը զերծ մնաց որևէ ձևով հայտարարություն տարածելուց, որևէ բան ասելուց: Մասնավորապես ԱԳՆ խոսնակը նշեց, որ չի մեկնաբանում, սակայն իմ խորին համոզմամբ կարելի է առիթից օգտվել, մանավանդ, որ այս հարցը հայտնվել է ԱՄՆ մամուլի կենտրոնում և ևս մեկ անգամ կոչ անել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը: Ստացվում է՝ մենք երկու ամբողջ օր Միացյալ նահանգների լրատվադաշտի ուշադրության կենտրոնում էինք, բայց մեր ԱԳՆ-ն չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից և ինչ-որ մեսիջ հղել ԱՄՆ հանրությանը:

Համավարակի պայմաններում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը ինչպե՞ս եք գնահատում:

-Համավարակի պայմաններում Միացյալ Նահանգները այն երկրներից էր, որը ուղղակի աջակցություն է ցուցաբերել  Հայաստանին տարբեր առիթներով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություններ տարածեց, որ նրանք օգնել են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: ԱՄՆ-ն տեսնում է որ համավարակի մասով, այս պահին Հայաստանում իրավիճակը բարդ է, և Հայաստանը ամենաբարդ համաճարակային իրավիճակ ունեցող երկրներին է դասվում:

Օրեր առաջ ԱՄՆ-ում բնակվող հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարեց ԱՄՆ նախագահական գալիք ընտրություններին իր մասնակցության մտադրության մասին, ի՞նչ հնարավորություններ կան վերջինիս համար:

-Անդրադառնալով Քայնե Ուեսթի հայտարարությանը, կարող ենք ասել, որ ԱՄՆ-ում նման հայտարարություններ պարբերաբար լինում են, և պետք չէ լուրջ վերաբերվել այդ հայտարարություններին: Քայնե Ուեսթը որևէ հնարավորություն չունի Միացյալ Նահանգների նախագահ դառնալու համար, քանի որ չի կարող Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցության պլատֆորմներով առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Նա կարող է որպես անկախ թեկնածու իր շանսերը փորձել, սակայն ես չեմ կարծում, որ շատ ձայներ կհավաքի, սակայն կարող է խանգարել հիմնական թեկնածուներից մեկի՝ Դեմոկրատ Ջո Բայդենին, իրենից կարող է ձայներ տանել, մասնավորապես աֆրոամերիկացիների և երիտասարդության ձայները հնարավոր է, որ հենց նրանից էլ Քայնե Ուեսթը տանի:

ԱՄՆ նախագահական ընտրություների վերաբերյալ այս պահին կանխատեսումներ կա՞ն:

-Ամերիկյան ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, մանավանդ, որ նախընտրական պայքարը: Շանսեր ունի և՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, և՛ նրա մրցակից Ջո Բայդենը, այս փուլում կանխատեսում անելը անշնորհակալ և բարդ գործ է, պետք է սպասել մի քանի շաբաթ ևս և տեսնել, թե աջակցության ինչ ընդհանուր թվեր ունեն թեկնածուները և այդ ժամանակ ավելի հեշտ կլինի կանխատեսումներ անել:

Հարցազրույցը վարեց Նելլի Խաչատրյանը
editors

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

39 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

52 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago