Facebook

Հայ Առաքելական Եկեղեցին և Հայաստանի նախկին իշխանությունները չպետք է այսչափ ներդաշնակ լինեին. Պետրոս Ղազարյան

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայ Առաքելական Եկեղեցին և ՀՀԿ-ն

Առաջին հայացքից Հայ Առաքելական Եկեղեցին և Հայաստանի նախկին իշխանությունները չպետք է այսչափ ներդաշնակ լինեին։Թեկուզ այն պատճառով, որ այդ իշխանությունը պարբերաբար խախտում էր Աստծո պատվիրանները։ Հատկապես 2,3,6,7,10 ը։ Դե իսկ 8-րդ պատվիրանին համակարգված ձևով պատերազմ էր հայտարարված։ Օրինակները այնքան շատ ու ցցուն էին ,իսկ հետևանքները այնքան `անաստված, որ չարժե հիշել։ Հետևաբար այդ մերձեցման նպատակը ոչ քրիստոնեությունն էր ոչ էլ ազգային բարոյական նկարագիրը։ Պրագմատիկ շահեր, որոնք մեկտեղվում էին իշխանություն բառով։

Վերցնենք կրթության օրինակը։

ՀՀԿ-ի օրոք կրթության մակարդակը սարսափելի ընկավ, համակարգը կուսակցականացվեց, ներգրավվեց ընտրակեղծիքները մեջ, դպրոցի տնօրենները ընտրվում էին ոչ թե ըստ ունակության, այլ ըստ ՀՀԿ մերձեցման։ Ի՞նչ էր պետք նման պարագայում իշխանությանը դեմքը պահելու համար՝ Եկեղեցին հնարավորինս տանել դպրոց, քայքայվող ու տարիներով չլուծված կրթական խնդիրների պատկերին ցույց տալ իրենց ազգային եկեղեցական լինելը։ Կարճ ասած `չեղած լեգիտիմությունը լցնել Եկեղեցով։

Եկեղեցու պատմություն, ազգային երգ ու պար, կարևորը շատ լիներ ազգայինը և եկեղեցականը։ Ինչքան կոռուպցիա և անարդարությունը խորանում էին, հասարակությունը հետևողական բարոյալքվում էր, այնքան եկեղեցիները թիվը իշխող վերնախավը շատացնում էր։ Պետք էր գոնե այսպես լեգիտիմանալ։ Ցավոք, այս վիճակը համահունչ էր մեր Եկեղեցու վերնախավի համար։ Կառուցվում էին եկեղեցիներ` անմխիթար դպրոցների ֆոնին,դասավանդում էին իրենց պատմությունը `քայքայվող կրթական մթնոլորտում։ Քրիստոնեությունը,բարոյականությունը անկում էին ապրում`ավելանում էր իշխանությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին շատ հաճախ է հիշում ,որ Սահմանադրությամբ նա ունի բացառիկ դեր։Բայց այդ բացառիկությունը նախ և առաջ բացառիկ պարտականություններ է դնում մեր եկեղեցու առաջ, որոնցից առաջինը քաղաքացու և պետության կողքին լինելն է,որպես սոցիալական և պատմական ամենահեղինակավոր կառույց։ Շատ անարդարություններ եղան, ցավոք քաղաքացին բազում հարցերում չտեսավ իր եկեղեցու աջակցությունը։
Ես սիրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին։Ուզում եմ այն լինի ժողովրդական ու լուսավոր,համարձակ և մարդակենտրոն։ Դրա ճանապարհը հաստատ շատ եկեղեցի կառուցելը և կրթական փսևդոբանավեճը չէ։ Այդ ճանապարհը վերջիվերջո Աստվածաշնչում գրած է։

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago