ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ՝ այսօր կանցկացվի ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների մասին։

















