

«Մովսես գյուղը մեր հավատի սահմանն է»,– գիշերային խաղաղ քուն է մաղթում հայությանը Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը։
«Որոշեցի մի փոքր շուտ սկսենք մեր միասնական աղոթքը, որ կարողանանք մի փոքր ներկայացնել Մովսեսում տիրող իրավիճակի մասին»,- հերթական ուղիղ եթերում մանրամասնում է քահանան։
«Տեսնում եք դիմացի դիրքերը մինչև այս մասը մեր հսկողության ներքո է, ամբողջը վերահսկվում է։ Մարտական գործողությունները կատարվել են բարձրունքի հակառակ կողմում»,- չի դադարում կապ պահպանել՝ սահմանների անառիկությամբ անհանգստացած աշխարհասփյուռ հայության հետ հոգևորականը։
Վերջին մի քանի ժամը բավական էր, որ ով չգիտեր Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանին, ճանաչեր։ Հոգևորականը իր հպարտ կեցվածքով, դրսևորած ողջախոհությամբ և օրհասական պահին ժողովրդի կողքին լինելու բարձր գիտակցությամբ ևս մեկ անգամ սահմանում է հայ հոգևորականի առաքելությունը, որ պատերազմի ժամին մի ձեռքում խաչը, մյուսում՝ զենքը, առաջնորդում, արիություն է ներշնչում մեր հայրենիքի պաշտպաններին, քանզի «ոչ մի թշնամի չի կարող խաթարել մեզ մեր ճիշտ ճանապարհից»։
Տեր Աբել Քարտաշյանը անկախ իր կամքից, իր բնական բարեվարքությամբ, թերևս շառաչուն ապտակ հասցրեց բոլոր մանկուրտներին, որ տևական ժամանակ փորձում են սեպ խրել եկեղեցու և հասարակության միջև՝ հստակեցնելով, որ ազնիվ հոգևորականը վեր է բոլոր տեսակ ներքաղաքական էժանագին սադրանքներից, նա ծառայում է իր հավատին, Բարձրյալին ու ժողովրդին։ Ունի հստակ ուղենիշներ՝ ամուր պահել պատանի զինվորի հավատն առ Աստված և հաղթանակ, քանի որ մենք պաշտպանում ենք մեր տունը օտարի ներխուժումից։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…