«Սիրելի՛ հայրենակիցներ, սահմանը նորից լարված է։ Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։
Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։ Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։
Լինե՛նք զգոն և միասնական։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»,- գրել է Ժիրայր Սեֆիլյանը։

















