Բլոգ

Նիկոլա Տեսլա. հանճարի մութ կողմերը | VNews

1856 թվականի հուլիսի 9-ի և 10-ի միջև` կեսգիշերին Խորվաթական Գոսպիչ քաղաքում կատաղի փոթորիկ էր. հենց այն պահին, երբ փոթորիկն ավերում էր քաղաքը, ծնվեց Նիկոլա Տեսլան։ Մանկաբարձուհին շփոթված էր, նա ամպրոպը վատ նախանշան էր համարում և պնդում, որ երեխան խավարի ծնունդ է, մինչդեռ Տեսլայի մայրը հակաճառում էր՝ «իմ որդին լույսի ծնունդ է»։

Հետագայում սերբ ինժեներ Տեսլան դարձավ դարակազմիկ գյուտարար, նրա բացահայտումներից շատերն անհասկանալի էին ժամանակակիցներին, շատերն էլ անհետացել են՝ ստեղծելով հիմք հեղինակի անվան շուրջ պտտվող բազմաթիվ լեգենդների ու պատմությունների: Տեսլան դարձավ մի շարք գեղարվեստական կերպարների նախատիպ, հավաքական կերպարն այն բոլոր գիտնականների, որոնք իրենց գաղտնի լաբարատորիաներում՝ միայնակ ու թաքուն ծրագրում են աշխարհի կործանումը կամ փրկությունը։

Նիկոլայի մայրը ճիշտ էր. Տեսլան դարձավ լույսի որդին, սակայն նրա կյանքում քիչ չէին նաև մութ անկյունները, որոնց մասին էլ կխոսենք՝ ստորև։

Տեսլան տարօրինակ էր. սա՝ անխոս։ Նա երբեք չէր քնում երկու ժամից ավելի, մի օր էլ տարված լինելով առանձնակի հետաքրքիր մի գործով, նա աշխատեց 84 ժամ շարունակ՝ հոգնածության նշույլ անգամ չզգալով: Եթե Տեսլան ապրեր մեր ժամանակներում, նրան անպայման կախտորոշեին ՕԿԽ՝ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։ Պատճառը՝ մոլուծք, ինչը կապված էր բազմաթիվ անհանգստությունների ու վերջիններիս դեմ պայքարելու ծեսերի հետ: Վերոնշյալի հետևանքն էր, որ Նիկոլան հրաժարվել էր այդքան սիրելի առավոտյան սուրճից, քանի որ բժիշկները զգուշացրել էին, որ այն վատ է անդրադառնում իր ճնշման վրա: Գիտնականն անվերջ փորձում էր լիակատար իշխանություն ունենալ ու կառավարել սեփական ցանկություններն ու կամքը: Նա դիտավորյալ ինքն իրեն ինչ-որ վատ սովորության գիրկն էր գցում, իսկ հետո տանջվում դրանից ձերբազատվելու համար: Նրա համար դա գիտակցության հաղթանակ էր:

Տեսլան մաքրության հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ, չէ, նա ընդամենը մաքրասեր մարդ չէր, նա մաքրության հանդեպ մոլուծք ուներ։

Սրճարանում նա իր սեփական սեղանն ուներ, որի շուրջ ուրիշ ոչ ոք չէր կարող նստել անգամ Տեսլայի բացակայության ժամանակ: Եթե սփռոցին հանկարծ ճանճ նստեր, աշխատակիցները ստիպված կլինեին փոխել սփռոցն ու սպասքը: Բացի այդ, Տեսլայի համար նախատեսված սպասքը հատուկ ստերիլիզացում էր անցնում: Այնուամենայնիվ, այդ ամենը Տեսլային հետ չէր պահում սպասքը հավելյալ անգամ անձեռոցիկներով մաքրելուց:

Տեսլան ասում էր՝

«Անդադար մենակության մեջ խելքն ավելի սուր է դառնում: Մտածելու և հայտնագործելու համար հարկավոր չէ մեծ լաբորատորիա: Գաղափարներն առաջանում են արտաքին ազդեցության բացակայության պայմաններում: Հայտնագործությունների գաղտնիքը մենակության մեջ է: Միայնության մեջ են ծնվում մեծ գաղափարները»: 

Նա միայնակ էր. միանակ, էքսցենտրիկ, հանճարեղ գյուտարար։ Տեսլայի ամբողջ կյանքը նվիրված էր գիտությանը, նրա ժամանցի միակ միջոցը զբոսանքն էր: Նա գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում: Առավել սուր էր արտահայտվում Տեսլայի ատելությունն այն մարդկանց հանդեպ, որոնք կարող էին նրա ձեռքը սեղմել, կամ ինչ-որ կերպ դիպչել գյուտարարին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

16 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

16 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

16 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago