Գրականություն

«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով հայ գրականության հանրահռչակման քաղաքականությունը, ձեռնարկել է քայլեր, որոնց արդյունքում վերականգնվել են «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար այս տարի նախատեսված ֆինանսական միջոցները:

Դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացրած նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության գումարը։

Ծրագրով մինչև այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով (Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»՝ լատվիերեն, հոլանդերեն, գերմաներեն, լիտվերեն, Կոմիտասի «Նամակները»՝ անգլերեն, Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն, ալբաներեն, Արամ Պաչյանի գրքերը՝ անգլերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, Գուրգեն Խանջյանի գործերը՝ ալբաներեն, մակեդոներեն, Ալեքսանդր Թոփչյանինը՝ սերբերեն, լատվիերեն, Կարինե Խոդիկյանի, Գրիգի, Սուսաննա Հարությունյանի գրքերը՝ անգլերեն, Հրաչյա Սարիբեկյանինը՝ մակեդոներեն, Վարդան Գրիգորյանինը՝ ուկրաիներեն, Հրանտ Ալեքսանյանինը՝ խորվաթերեն և այլ գրքեր)։

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago