Տարածաշրջան

Էլմար Մամեդյարովը «հեռավար» աշխատանքի էր անցել

 

Պարզվում է` Ադրբեջանի կրած անհաջողությունների պատճառը ԱԳ նախարար Մամեդյարովն է եղել, քանի որ, ըստ նախագահ Իլհամ Ալիևի, «դիվանագիտությունը պետք է լինի հարձակվող, ոչ թե՝ պասիվ ու պաշտպանվող»։

«Բոլորն առավոտից իրիկուն աշխատանքի վայրում են՝ ես, ԳՇ պետը, Պաշտպանության նախարարը։ Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին»,- կառավարության նիստի ժամանակ մանրամասնել է Ալիևը։

Պարզվել է՝ Մամեդյարովը «հեռավար» աշխատանքի է անցել, էն դեպքում, երբ երկրի դիվանագիտությունը «կաղում է», երբ Հայաստանի վարչապետը ասում է՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», իսկ ադրբեջանական ԱԳՆ-ն լռում է։ Ու ստիպված հակադարձելու պատասխանատվությունը իր վրա վերցնում հենց ինքը՝ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի համար արդեն ամեն ինչ ակնհայտ է, բայց ավելին չի ուզում խորանալ։ «Ամեն դեպքում թող բոլորը իմանան, թե ինչ պատկեր է, որ ճիշտ քայլեր արվեն»,- հանգուցալուծել է Ալիևը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

2 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

3 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

3 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

3 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

3 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

4 hours ago