Հայաստան

Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք. Երևանի քաղաքապետարան

 

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է:

Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։
Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս:
Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ ևս 100 ավտոբուսի ձեռքբերման համար:

Ներկայացնում ենք նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը`

 ցածր հատակ
 հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
 ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն
 վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
 ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն
 հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ

Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երևանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում:

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

27 mins ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

38 mins ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

57 mins ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

1 hour ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

1 hour ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

2 hours ago