Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:
«Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին»,-եզրափակել է ՊՆ-ն՝ ներկայացնելով մի քանի նմանօրինակ հաղորդագրություններ:

















