Հայաստան
17.07.2020

Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. ըստ ապացույցների՝ նա չի վճարել մոտ 35 մլրդ դրամի հարկեր և տույժեր. ՀՔԾ

Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. ըստ ապացույցների՝ նա չի վճարել մոտ 35 մլրդ դրամի հարկեր և տույժեր. ՀՔԾ

 

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մայրապետյանը կազմակերպել է կամ անձամբ չի վճարել մոտ 35 մլրդ դրամի հարկեր եւ տույժեր: Սրա վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Նշենք, որ Մայրապետյանի մեղադրանքը լրացվում է արդեն երկրորդ անգամ. նա գտնվում է հետախուզման մեջ: 

Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ 2004-2014 թվականների ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով Ս. Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 23.054.522.502 ՀՀ դրամի հարկեր, որոնց հետևանքով հաշվարկված տույժերը կազմում են 12.622.351.070 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության տնօրենը և ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող հարկերը, հիշյալ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Բայրոն 3 հասցեի բնակելի շենքի 75 միավոր անշարժ գույքերի՝ բնակարանների և ավտոկայանատեղիների՝ 2004 թվականի ընթացքում կնքված առուվաճառքի պայմանագրերումնշել է կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Սամվել Մայրապետյանն այդ կերպպետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 777.847.000 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 425.871.233 ՀՀ դրամ։

Բացի այդ, «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի մեկ այլ՝ Հյուսիսային պողոտա 3 հասցեի բնակելի շենքի 243 միավոր անշարժ գույքերի՝ 2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշվել են կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ, և այդ կերպ պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.580.479.600 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.150.312.581 ՀՀ դրամ։

Քրեական գործով պարզվել է, որ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով նաև «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության տնօրենը, այդ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքի 383 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Արդյունքում՝ Ս. Մայրապետյանը 2009-2014 թվականների ընթացքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.017.431.642 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.937.043.824 ՀՀ դրամ։

Բացի այդ, Սամվել Մայրապետյանը կազմակերպել է փաստացի իրեն պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը, որի հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:

Այսպիսով՝ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով Սամվել Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել ընդհանուր առմամբ ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր:

ՀՔԾ-ն հայտնում է, որ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կալանք է դրվել Ս. Մայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույքերի վրա:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան