Facebook

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

– ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը:Սակայն, այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է կամ որ մենք հրավիրվում ենք նիստի:Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի, «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը»:Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են տեղեկացվել նիստին ներկա հարգելի գործընկերներս, հավանաբար անհատապես տարբեր մարդկանցից ոչ ֆորմալ տեղեկություններ են ստացել, որովհետև պաշտոնական նամակագրությունն ընդհանուր է:Թեև, ըստ կարգի, նիստը պետք է հրավիրեր խորհրդի նախագահը, սակայն, կարծում եմ՝ նա ֆիզիկապես չէր կարող դա անել, որովհետև խուճապահար ռեժիմով արգելանքը հանելու մասին որոշումը ստացել է նիստի մեկնարկից րոպեներ առաջ:Այսպիսով՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու, ինչի հետևանքով խորհրդի մի քանի անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել, հետևաբար՝ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և Կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի:

Հիշեցնենք, որ երեկ ԲՈԿ-ը անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը, որից ընդամենը 1-2 ժամ անց ՀՊՏՀ-ն հայտարարեց, որ Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

 

editors

Recent Posts

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

9 mins ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

28 mins ago

Ոստիկանապետը պարգևատրել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին

Հոկտեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ ոստիկանությանը աջակցություն…

35 mins ago

Արևմուտքը ՌԴ-ին և Բելառուսին խեղդամահ անելու ծրագիր էր պատրաստել․ Լուկաշենկո

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը ծրագրել էր խեղդամահ անել Ռուսաստանին և Բելառուսին։…

45 mins ago

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի…

55 mins ago

8 տուժած, 1 զոհ. Երևան-Սևան ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

58 mins ago