Հայաստան

Այսօր Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը

Այսօր Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Վարդավառը Հայաստանում նշվել է նաև նախաքրիստոնեկան շրջանում և նվիրված է եղել Հայոց Աստղիկ դիցուհուն: Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի կողմից շատ սիրված տոնը փոխակերպվեց քրիստոնեական տոնի:

Այս տարի, պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրում հաստատված արտակարգ դրությունով, պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել զերծ մնալ Վարդավառը «ավանդական եղանակով տոնելու գայթակղությունից»։

editors

Recent Posts

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

15 mins ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

31 mins ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

35 mins ago

Ինչի՞ է սպասում Էրդողանը. Աթանեսյան

Anadolu-ն փոխանցում է սոցիալական X հարթակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի գրառումը, որ Լիբանան մարդասիրական…

38 mins ago

Տոնակատարություններով պայմանավորված՝ կփոխվի ավտոբուսային երթուղիների աշխատանքը

«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն…

41 mins ago

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան…

1 hour ago