Գլխավոր

Հայաստանը ունակ է լուծելու իր ներքին խնդիրները․ մենք օգնություն չենք մուրում

Մինչ ռազմավարական դաշնակիցը հնչեցնում է կառուցողական երկխոսություն սկսելու, զսպվածություն դրսևորելու կոչեր և փորձում է ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ չափանիշներով փաթեթավորել պաշտոնական հաղորդագրությունները, կրեմլյան քարոզչամեքենայի առաջին դեմք Մարգարիտ Սիմոնյանը իր վրա է վերցնում իրերն իրենց անուններով կոչելու պատասխանատվությունը։

Պալատական գրչակը պարզվում է` մեծ դժկամությամբ, բայց «համացանցային զորքերի» «ուղիղ և ագրեսիվ» պարտադրանքով անդրադարձել է տավուշյան զարգացումներին՝ վաղուց կուտակված մաղձը ցփկնելով համացանցային անծայրածիր տիրույթում՝ հասցեագրելով այն օրվա իշխանություններին։

«Հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի բուն գոյությունը վտանգված է, երբ ամբողջ աշխարհի հայերը արդեն տեսնում են ենիչերիների կենդանացած ուրվականները՝ կեռ թրերով, որոնցով մորթել են մեր նախնիներին, դուք հիշեցիք, որ Ռուսաստանը պետք է դարձյալ ձեզ փրկի։ Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ»,- գրել է Սիմոնյանը։

Ուզում եմ ասել՝ տիկի՛ն, դու՛ք ակնհայտ մոլորության մեջ եք և անտեղյակ եք մեր հազարամյա կենսագրությունից, քանզի մենք մեր սահմանը անառիկ պահելու համար ոչ մեկից օգնություն, առավել ևս փրկություն չենք մուրում, մենք ունակ ենք լուծել մեր «ներքին գործերը»։ Մենք հաղթհարել ենք ահեղ դարերը և պատմության թատերաբեմից «անհետանալու» ոչ մի ցանկություն չունենք։ Ձեր «վեհանձն ու թանկագին հայերենիքը», որ աշխարհին փորձում է ներկայանալ փրկչի կերպարով, միշտ էլ բախվել է հայերիս ապրելու և արարելու հզոր կամքին։

Այո՛, պատմության քառուղիներում ճակատագիրը ոչ միշտ է բարեհաճ եղել մեր հանդեպ, բայց հերթական հարվածից հետո կրկին շտկել ենք մեր մեջքը և համառությամբ ապացուցել ազգի գոյության իրավունքը։ Համառել ենք պայքարելով, պայքարել ենք ապրելով, ապրել ենք սիրելով։ Ձեզ համար դա ըկալելի չէ, տիկի՛ն։

Այո՛, դո՛ւք չեք ընդունում մեր «այսրոպեական իշխանություններին», որովհետև նրանք ընտրվել են ազատ և արդար ընտրությունների արդյունքում և դավանում են ժողովրդավարություն…ցավոք, ձեզ դա էլ հասկանալի և հասանելի չէ։

Տիկի՛ն, մենք չենք զարմանում, որ դուք առանձնացնում եք ձեզ հայերից (այդ թվում Ռուսաստանի հայերից), ավելին՝ մենք էլ ենք ձեզ առանձնացնում մեզանից (այդ թվում նաև Ռուսաստանի հայերից), քանզի հայերս չենք վաճառում մեր խիղճը, չենք դավաճանում հայերնի հողն ու հայրենիքը հանուն «մանրախնդիր անձնական» բարօրության։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

9 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

9 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

14 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

14 hours ago