Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները հեծանվային երթի միջոցով իրենց դժգոհությունն են արտահայտել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ՝ հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցացիայի ներկայացուցչությունը»։
Ցուցարարները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական լոզունգներ և հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։
«Պետք է համարժեք պատասխան տալ Հայաստանին»,- ասել է երթի կազմակերպիչներից Սերդար Ունսալը և, ըստ էության, կրկնել է Թուրքիայից հնչող հայտարարություններն առ այն, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը Ադրբեջանի կողքին են և Ադրբեջանը միայնակ չէ»։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…