Աշխարհ

Ռեփեր Ջեյ Զին ԱՄՆ փոխնախագահ ՞ | armenpress.am

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում:

Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին իր «եղբայրն» է, և իրենք  ամբողջ կյանքում կապված են իրար:

Ավելի վաղ Ուեսթը հայտնել  էր, որ փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես է գալու Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին, իսկ նախընտրական քարոզարշավի  կարգախոսը շատ պարզ է լինելու՝ «Այո՛»:

Ուեսթի խոսքով՝ այս պահին նա միայն երկու խորհրդական ունի՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որին Ուեսթը խնդրել է դառնալ «տիեզերական  ծրագրի» գլխավորը:

Ուեսթը հուլիսի 20-ից սկսել է քարոզարշավը Հարավային Կարոլինայից։

editors

Recent Posts

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան…

5 mins ago

Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել…

19 mins ago

Իրանի նախագահն ընդունել է Շահին Մուստաֆաևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։ Փեզեշքիանն ընդծգել է…

29 mins ago

Ընկերությունը վերականգնել է 500 մլն դրամ չվճարված հարկը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի…

42 mins ago

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն չի եղել։ Առաջատարի դիրքը…

44 mins ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է ականապատ դաշտերի քարտեզները

Ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելուց հայկական կողմի հրաժարումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և հարաբերությունների կարգավորմանն ուղղված…

57 mins ago