Հայաստան

Արամուսի 18 տարվա համայնքապետը հրաժարական է տվել

Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները:

Ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

editors

Recent Posts

Հայտնի է՝ երբ Իսրայելը կհարվածի Իրանին

Իսրայելը Իրանին հակահարված կտա մինչև նոյեմբերի 5-ը. գրում է CNN-ը։ Մանրամասները հեռուստաալիքի աղբյուրը չի հայտնել։…

11 mins ago

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը…

25 mins ago

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով տուժել է 187 մարդ

Թուրքիայի իշխանությունները հայտնել են այսօր երկրի հարավ-արևելքում՝ Մալաթիա նահանգում, տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների…

36 mins ago

Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝…

45 mins ago

Կրեմլը Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» կոչել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատերազմելու ծրագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «հաղթանակի ծրագիրն» իրականում ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ ուրիշի ձեռքով կռվելու ծրագիր…

58 mins ago

Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման պայմանագիրը կնքվել է

ՀՀ Կառավարության և «Ռենշինի» համատեղ նախագիծը՝ Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևանը հոկտեմբերի 16-ին համագործակցության պայմանագիր է…

1 hour ago