Հայաստան

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց առաքելության համար, նշելով, որ համավարակը գլոբալ ողբերգություն է, որը հաղթահարելու միայն մեկ ուղի կա՝ գլոբալ պայքար մղել համավարակի դեմ: «Մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը այդ պայքարում: Այս առումով շատ կարևոր է ձեր օգնությունն ու աջակցությունը,-ասել է նախագահը: -Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին, իմ լավ բարեկամներ, նախագահ Շտայնմայերին և կանցլեր Մերկելին»:

Նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընտանիքների, ընկերների հետ այցելել Հայաստան: «Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում ու պահպանեք Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամությունը»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ Գերմանիան համավարակը համարում է գլոբալ մարտահրավեր, և իրենց թիմն այստեղ է՝ աջակցելու այն հաղթահարելու ջանքերին: Դեսպանի խոսքով՝ այս այցը կնպաստի նաև երկու երկրների միջև բժշկական ոլորտում երկարատև համագործակցության հաստատմանը:

editors

Recent Posts

Սպիտակում նոր բժշկական կենտրոնի շենք կկառուցվի

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևանյան խճուղի 33/1 հասցեում…

3 mins ago

ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախագծերը դրական եզրակացություն են ստացել

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի…

6 mins ago

Մոնտելան «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավակնորդների ցանկում է

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնում Վինչենցո Մոնտելային ընդգրկել է հավակնորդների ցուցակում:Այս մասին հայտնում է Ajansspor-ը։…

9 mins ago

Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացման ապահովմանը

ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ…

23 mins ago

Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-23-ը Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայանալիք…

25 mins ago

Զելենսկին կիսվել է ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հետ զրույցի մանրամասներով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի…

32 mins ago