«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ։